22.07.2025
Սերժ Սարգսյան. Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի խնդիրը պետք է լուծում ստանա
prev Նախորդ նորություն

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա. Սեյրան Օհանյան

«Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով “Bloomberg” պարբերականի հարցին:

«Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները», - նշել է Օհանյանը:

Մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ երեք զինծառայողներ, ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում լարվածությունը հայ-ադրբեժանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ աճել է: Զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները զուգորդվում են հակամարտող կողմերի Զինված ուժերում կորուստներով: Հունվարին կոնֆլիտի գոտում լարվածության աճից հետո համանախագահնները հանեդս եկան հայտարարությամբ՝ կոչ անելով Բաքվին կատարել հանձնառությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Կարմիր խաչը բանակցում է Բաքվի հետ Ադրբեջանում հայտնված հայ զինվորի առնչությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին