9.06.2025
Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 վաճառել. Bloomberg
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կողջուներ ԱՄՆ-Իրան բանակցությունները․ Լավրով

Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, բայց չի պարտադրելու իր միջնորդական ծառայությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


«Մենք մեր ծառայությունները չենք պարտադրում: Մենք կողջունենք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների սկսվելը, ինչպես որ ողջունում ենք բանակցային գործընթացը Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ, ինչպես որ կարեւոր ենք համարում բանակցային գործընթացի կարգավորումը նաեւ Վենեսուելայի գործերում»,- ասել է նա: Լավրովը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Իրանի եւ Պարսից ծոցի պետությունների միջեւ չհարձակման մասին համաձայնագրի կնքնմանը:

Արաբական երկրներն Իրանի դեմ եմ միավորվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը