5.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել. Վլադիմիր Կարապետյան
prev Նախորդ նորություն

Վարչապետը Ղազախստանում հանդիպել է տեղի մի խումբ հայ գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։


Հաջորդիվ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների։


Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի մի խումբ հայ գործարարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։


 

Չի զանգել, չի հանդիպել. Գագիկ Ծառուկյանը՝ Քոչարյանի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով