25.11.2024
Զարիֆը կայցելի Բաքու
prev Նախորդ նորություն

Թուրքիայի բանտերում խոշտանգում են ԱԳՆ աշխատակիցներին

Թուրքիայի ԱԳՆ 5 աշխատակիցներ, որոնք ձերբակալվել էին 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեղադրանքով, հայտարարել են, որ կալանքի ժամանակ խոշտանգումների են ենթարկվել:

Անցած շաբաթ Թուրքիայի իշխանությունները օրդեր էին տվել եւ բերման ենթարկել ԱԳՆ 249 աշխատակցի՝ պետական հեղաշրջման փորձի համար մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի կասկածանքով:

Անկարայի փաստաբանների կոլեգիան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այժմ մոտ 1000 կասկածյալ է ձերբակալվել, որնցից 6-ի հետ իրենք զրուցել են եւ տեղեկացել խոշտանգումների մասին: