24.11.2024
«Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանի ապակիները»
prev Նախորդ նորություն

Դատարանների բլոկադա. Փաշինյանի կոչով ակցիան սկսված է (լուսանկարներ, տեսանյութ)

Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում սկսել է դատարանների մուտքերի ու ելքերի արգելափական ակցիան: Մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի գիշերը հնչած կոչով վաղ առավոտից արգելափակել են մի շար դատարանների մուտքեր:


Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվող ակցիան իրականացվում է «Հանուն անկախ դատարանի» կարգախոսով:


Այս պահին Երեւանում արգելափակված են մի շարք դատարանների մուտքեր ու ելքել: Մարդիկ խմբերով հավաքված են դատարանների ոմւտքերի դեմը եւ թույլ չեն տալիս աշխատազմին, այդ թվում դատավորին հասնել աշխատանքի վայր: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը փակած ցուցարարները թույլ չտվեցին, որպեսզի դատավոր Դավիթ Բալայանը մուտք գործի աշխատավայր։



Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի տեղի ունեցողին, ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ, Բալայանը պատասխանեց. «Նախաձեռնողներին հարցրեք, ես էս գործը կարողա վաղը քննեմ»: Քիչ հետո Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները թույլ չտվեցին։ Բալայանը վայր ընկավ, սակայն վտանգավոր ոչինչ չեղավ։



Արգելափակված է նաեւ երկրի գլխավոր դատարանի՝ Սահմանադրական դատարանի մուտքը: Սահմանադրական դատարանի մուտքի մոտ, չնայած անձրեւին, մեծ թվով քաղաքացիներ կան, որոնք փակել էին կառույցի մուտքերը:



Ժամը 9-ի սահմաններում աշխատակիցները սկսեցին գալ, բայց հավաքվածները թույլ չտվեցին նրանց մտնել շենք։ Սահմանադրական դատարանին հարակից Բաղրամյան պողոտայով անցնող մեքենաները մերթ ընդ մերթ հնչեցնում են հեղափոխության կոչերն ու ազդանշանները:


ՍԴ աշխատակիցներից մեկն էլ հեռացավ շենքի մոտից՝ նշելով, որ չի իմացել ակցիայի մասին:


Նույն իրավիճակն է մարզերում: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլորը մուտքերը առավոտյան փակ են առավոտյան ժամը 8:00-ից։



Դատարանի հետնամաս մտնող դարպասները փակվել են քաղաքացիների մեքենաների կողմից, իսկ մուտքերի դռները՝ քաղաքացիների։ Դատարանի աշխատակիցները հավաքված են դռների մոտ եւ չեն կարողանում մուտք գործել։ Քաղաքացիների թիվը 8:30-ի սահմանում արդեն շատանում է:


Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները:


Վարչապետի կոչին անսալով, Վայոց Ձորի բնակիչները վաղ առավոտից փակել են մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը:


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի մուտքն էլ, ինչպես Հայաստանի մյուս դատարաններինը, վաղ առավոտից փակվել է: Դատավորներն ու դատարանի աշխատակիցները առավոտից չեն եկել աշխատանքի, միայն մի աշխատակցուհի է եկել ու հետ գնացել։



«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (Եղեգնաձոր) դուռը կողպված է ծովային հանգույցով: Այս հանգույցների առանձնահատկությունն այն է, որ որքան քաշքշում ես, այնքան ավելի է ամրանում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը:



Նշենք, որ ԱԺ «Իմ Քայլի» պատգամավորները տարբեր մարզերի դատարանների մոտ են, բոլոր մարզերում ակցիաներին պատգամավորներ են մասնակցում:


Մի փոքր այլ է իրավիճակը Գյումրիում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավորները, հավաքարարաներն ու հնարավոր բոլոր աշխատակիցները շենքի ներսում են: Աշխատանքի են եկել մինչեւ ժամը 08:00-ը, մտել են ներս եւ դուռը փակել: Դատարանի դիմաց աստիճանաբար ավելանում է քաղաքացիների թիվը: Այս պահին հավաքվելու եւ սպասելու են ժամը 12:00-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: