24.11.2024
ՊՆ-ում քննարկվել է հայ-ռուսական համագործակցության ուղղությունների լայն շրջանակ
prev Նախորդ նորություն

Շփման գծում իրավիճակն ահանգիստ է. Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Մայիսի 20-24-ը Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:


Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը, գրում է Haqqin.az-ը: Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10, 000 զինծառայող, 150 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:


Զորավարժությունները կանցնեն տարբեր զորվարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ:


Հատկանաշական է, որ վերջին շրջանում ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվացմանը զուգահեռ որոշակիորեն աճել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում: Շաբաթներ առաջ տեղի ունեցան միջադեպեր:


Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վերջին մեկ տարվա ընթացում տեղի ունեցած հանդիպումների ու պայմանավորվածությոունների արդյունքում լարվածությունը կտրուկ նվազել էր:


Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Բրյուսելում մայիսի 13-ին տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրավիրվել էին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպած տոնական ընթրիքին։


«Այո, իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ոչ խորացված քննարկում է տեղի ունեցել։ Այսինքն` իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում», – ասել է լրագրողներին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։


Կարապետյանը հիշեցրել է, որ կողմերի միջև մշտական կապ կա, խողովակ, որի միջոցով ամենօրյա ռեժիմով տեղեկությունների փոխանակում է տեղի ունենում։ Հարցին, թե անդրադարձ եղել է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է, որ մտահոգությունը փոխանցվել է։


Փորձագետները կարծում են, որ բրյուսելյան հանդիպումից ավելին սպասել պետք չէր, քանի որ այն ըստ էության ոչ ֆրոմալ չփում էր: Ավելին՝ ըստ Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանի, ԼՂ հակամարտությունը հնարավոր չի լինի կարգավոր այնքան ժամանակ, քանի դեռ փորձում են ուղիղ երկխոսություն չկա Ղարաբաղի հետ, որի իրականացման ուղղությամբ աշխատում է հայկական կողմը:


«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - ասել է Պողոսյանը:


Հակամարտող կողմերի շփման գծում խախատումները եւս, ըստ Թեւան Պողոսյանի, ադրբեջանական նախկին սովորույթի վերակենդանացումն է: «Բաքուն փորձելու է Հայաստանին մեղադրել այս հարցում: Սակայն կարծում եմ, որ խախտումները ակտիվացել են դարձյալ ադրբեջանական «սովորույթի համաձայն»`երկրների ղեկավարների ենթադրվող հանդիպմանն ընդառաջ», - ասել է նա: