25.11.2024
Իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող դրականորեն ազդել ճգնաժամի վրա․ Կատար
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ չի փոխելու իրանական ռեժիմը

ԱՄՆ-ի այսօրվա քաղաքականությունն Իրանի նկատմամբ կարող է լուրջ ազդեցություն թողնել այդ երկրի տնտեսության վրա, սակայն դժվար թե այն հանգեցնի ամերիկյան նպատակների կյանքի կոչմանը: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Բրայան Օթուլը:


Նա նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները վնասում են իրանցի ժողովրդին, քանի որ նավթից ստացված եկամուտները նվազում են:


Ըստ նրա, իրանական ռեժիմն իրոք կբախվի որոշակի խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ այն փոխվելու է:


Նա հավելել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ հարվածում է Վաշինգտոնի դաշնակիցներին՝Ճապոնիային, Հարավային Կորեային և Եվրոպային: