Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում ուկրաիներենով շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Նա վստահություն է հայտնել, որ Զելենսկին նախագահի պաշտոնում կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի նոր մակարդակի բարձրացնի Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Զելենսկիի հաղթանակը համարել է համոզիչ, իսկ ընտրությունները բնութագրել է ժողովրդավարական:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ընդունել է պարտությունը և շնորհավորել իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն։
Էքզիթ փոլի առաջին արդյունքների համաձայն՝ կատակերգու դերասանը և սկսնակ քաղաքական գործիչը ձայների մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահին։
Հարցումները ցույց են տվել, որ Զելենսկին նախնական տվյալներով ստացել է ձայների 73.2, իսկ Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը։ Գործող նախագահը հայտարարել է, սակայն, որ չի թողնելու քաղաքականությունը և իր աջակիցներին կոչ արել «երբեք չընկճվել»։