27.11.2024
Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու տունը․ տարել նրա հրացանը, հագուստը, թանկարժեք իրեր
prev Նախորդ նորություն

Սվիտալսկի. ՀՀ-ին ֆինանսական հանձնառության 20-25% ավելացում կլինի

Հայաստանին ֆինանսական հանձնառության 20-25 տոկոս ավելացում կլինի: Ավելացումը կլինի «հովանոցային ֆոնդից»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։


Նրա խոսքով, ԵՄ-ն բարձր է գնահատում ժողովրդավարական ու այլ բարեփոխումների ընթացքը Հայաստանում։ Սվիտալսկին նշեց, որ Հայաստանում կա անհրաժեշտ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում և ԵՄ-ն թեև դա բարձր է գնահատում, բայց միայն կամքը բավարար չէ.


«Հայաստանին անհրաժեշտ են նոր օրենքներ, մենք տեսնում ենք, որ կառավարության ծրագրում արդեն որոշակի նախաձեռնություններ ամրագրված են», - ասաց նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ն պատրաստ է կոռուպցիայի դեմ պայքարում աջակցել Հայաստանին։


«Ես հույս ունեմ, որ Հայաստանը կկարողանա ավելի շատ օգտվել այն հնարավորություններից, որ տրամադրում է Եվրամիությունը: Մենք շատ կառուցողական մթնոլորտ ունենք հիմա, քննարկում ենք կոնկրետ ծրագրեր, որից Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն կնպաստի երկրի զարգացմանը», - շեշտեց Սվիտալսկին:


ԵՄ դեսպանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում դատական համակարգը լինի թափանցիկ: ԵՄ-ն, ասաց Սվիտալսկին, շատ լուրջ է վերաբերվում արդարադատության վերափոխմանը  և կարծում է, որ  դատաիրավական համակարգի գնահատման առումով Հայաստանն ունի շատ տարբերվող իրավիճակ, եթե որպես համեմատական վերցվի մինչև 2018-ի ապրիլ-մայիս ամիսները: