20.03.2025
Բաքվում Թուրքիայի դեսպան. Թուրքիան իր ռազմական փորձը փոխանցում է Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։ Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կհանդիպի իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։

Նախագահական նստավայրում երկու երկրների ղեկավարները մամուլի համար համատեղ հայտարարություններ կանեն, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։ Այցի հիմնական թեման այս պահին անհայտ է մնում։ Հնարավոր է, որ ՀՀ նախագահը Թբիլիսիում քննարկի իրանական գազը Վրաստան տարանցիկ ճանապարհով մատակարարելու տարածաշրջանային նախագծում Հայաստանի մասնակցությունը։

Նախօրեին մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ իրանական գազը հնարավոր է Վրաստան մատակարարվի Հայաստանի տարածքով։
Թուրքիան կարող է հայտնվել քաղաքական լուրջ ցնցումների նախաշեմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր