Թուրքիան կարող է հայտնվել քաղաքական լուրջ ցնցումների նախաշեմին
Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատարն է ընտրողների նախասիրությունների վարկանիշում: Ըստ վերջին հարցումների՝ նախագահ Էրդողանի կուսակցությունը առաջ է անցել քաղաքական մրցակիցներից և կարող է ձևավորել միակուսակցական մեծամասնություն խորհրդարանում: Սոցիոլոգները դա բացատրում են չափավոր իսլամիստների ժողովրդականության աճը կայունության ցանկությամբ Թուրքիայում կայացած վերջին ահաբեկչությունների ֆոնին:
Քաղաքագետ Օզգուր Ունլուհիսարչիքկլին հայտարարել է, որ այս ընտրությունները կարևոր են, քանի որ դրանք կարող են հաստատել հունիսյան ընտրությունների արդյունքները, երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը կորցրեց 13-ամյա իշխանության մոնոպոլիան, կամ ընտրողները կհերքեն նախորդ ընտրությունների արդյունքները և նոր էջ կբացեն Արդարություն և զարգացում կուսակցության համար:
Հունիսյան ընտրություններին Էրդողանի կուսակցությունը ստացավ ձայների կեսից ավելին, իսկ այնուհետև չկարողացավ կազմել կոալիցիոն կառավարություն: Օգոստոսին ժամանակավոր կառավարության կաբինետ է ձևավորվեց և հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, որոնք կկայանան այս կիրակ: Նախընտրական քարոզարշավը դարձավ թուքրական իշխանությունների կողմից ԱՄՆ-ին ուղղված խիստ քննադատությունների առիթ: Նախագահ Էրդողանը մեղադրեց ԱՄՆ-ին կեղտոտ մեթոդների կիրառման մեջ՝ նկատի ունենալով ամերիկյան քաղտեխնոլոգիաների խորհուրդներն ուղղված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությանը, փոխանցում է euronews-ը:
Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Աննա Գլազովը կարխիքով ընտրողների տրամադրության փոփոխության և Արդարություն և զարգացում կուսակցության վարկանիշի բարձրացման համար անհրաժեշտ էր, առաջինը՝ թուրքերի համար վարկաբեկել քրդամետ կուսակցությանը և չթողնել նոր ընտրություններում նրան հայտնվել խորհրդարանում: Երկրորդ՝ փորձել իր կողմը գրավել ազգայնականների մի մասին, որոնք դժգոհ են կառավարության խաղարար նախաձեռնություններից:
Ըստ նրա, Սուրուչում հուլիսի քսանին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ընթացքում զոհվեցին քուրդ 32 ակտիվիստ, թույլ տվեց լուծել այդ երկու խնդիրները: Ըստ փորձագետի, ահաբեկչության մեջ մեղադրելով Իսլամական պետությանը, թուրքական ղեկավարությունը հրաման տվեց ռազմական գործողություն սկսել Քրդանական բանվորական կուսակցության դեմ, փոխանցում է ng.ru կայքը:
Գլազովան կարծում է, որ ընդդիմությունը մտահոգություն է հայտնել հնարավոր կեղծումերի հետ կապված՝ վարչական ռեսուրսի օգտագործում, ԱԶԿ-ի կողմից թուրքական ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ և այլն: Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները հայտարարել են, որ ընտրացուցակիներից անհետացել է 672 մարդ և ցուցակներում հայտնել է 422 հազար նոր ընտրող:
Նրա խոսքով, այս իրավիճակում բավականին բարդ է որևէ կանխատեսումներ անել ընտրությունների ելքի վերաբերյալ: Նա հավելել է, որ թուրքական հասարակության պառակտման և քրդամետ շրջաններում բռնությունների աճի պարագայում, Թուրքիան կարող է հայտնվել քաղաքական լուրջ ցնցումների շեմին: