12.10.2024
Մինսկի խմբի համանախագահներ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են հանդիպել մինչև տարեվերջ
prev Նախորդ նորություն

Բաքվում Թուրքիայի դեսպան. Թուրքիան իր ռազմական փորձը փոխանցում է Ադրբեջանին

Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և երկրները զարգացնում են ռազմական կապերը: Ադրբեջանը ձգտում է հասնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ փորձում է իր փորձը փոխանցել Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:

Դեսպանը նշել է, որ Թուրքիայի նպատակն է զարգացնել հարաբերություններ Ադրբեջանի, ինչպես նաև մյուս եղբայրական երկրների հետ, փոխանցում է Trend-ը: Նրա խոսքով, տարվա առաջին կեսին Թուրքիայի էնոնոմիկայի նախարարի Բաքու այցի ընթացում քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր: Քննարկվել է նաև այլ երկրներում համատեղ ներդրումների հարցը:

Ըստ նրա, Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ, կողմերը ամրապդնում են կապերը Վրաստանի, Իրանի և Թուրքմենստանի հետ: Անդրադառնալով նոյեմբերի մեկին կայանալիք Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը նշել է, որ անկախ ընտրությունների արդյունքից, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները չեն փոխվի:
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ