7.10.2024
Քաղաքագետ. Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները պետք է նորացնեն քաղաքական էլիտան
prev Նախորդ նորություն

Մինսկի խմբի համանախագահներ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են հանդիպել մինչև տարեվերջ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը՝ մինչեւ տարեվերջ հանդիպել համանախագահների հովանու ներքո: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հայտարարությունում, որը նրանք տարածել են հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան այցելության արդյունքում:

Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ արտգործնախարարներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին:
«Նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը՝ մինչեւ տարեվերջ հանդիպել համանախագահների հովանու ներքո, քննարկելու հակամարտության կարգավորման առանցքային տարրերը եւ այլ հարցեր»,-ասված է հայտարարությունում:

Նախագահների հետ հանդիպման ժամանակ միջնորդներն ընդգծել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգների մասին:

«Ծանր հրետանու՝ ականանետերի ու նռնականետերի կիրառումն անընդունելի է եւ մեծ վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավակցում ենք խաղաղ բնակչության շրջանում մարդկային զոհերի ու վիրավորների համար, եւ հույս ունենք, որ կողմերն ամեն քայլ կձեռնարկեն բռնություններից խուսափելու համար: Մենք բարձրացրել ենք առկա առաջարկները, որոնք միտված են անվտանգության կայունության ապահովմանը եւ բանակցությունների համար ավելի կառուցողական միջավայր ստեղծելուն»,-ասված է հայտարարությունում:

Դիվանագետների խոսքով, իրենք Բաքվում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ եւ երկխոսության կոչ արել բոլոր նրանց միջեւ, որոնք տուժել են հակամարտությունից: Միջնորդները նաեւ իրենց աջակցությունն են հայտնել բոլոր այն ծրագրերին, որոնք միավորում են հայերին եւ ադրբեջանցիներին:

«Երեւանում մենք հանդիպել ենք նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ քննարկելու անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակման հարցը, մարդասիրական միջոցառում, որին մենք լիովին աջակցում ենք: Շփման գիծը հատելու սովորական գործընթացից անմիջապես հետո համանախագահների ուղղությամբ անհայտ կողմից կրակոցներ են արձակվել՝ ստիպելով նրանց պատսպարվել: Կողմերը պարտավորություն էին ստանձնել՝ ապահովել դիտարկում իրականացնող անձնակազմի անվտանգությունը: Այս միջադեպը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու փորձ է: Այն նաեւ ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ԵԱՀԿ կողմից ուսումնասիրելու անհրաժեշտությունը»,- նշել են միջնորդները:
Բաքվում Թուրքիայի դեսպան. Թուրքիան իր ռազմական փորձը փոխանցում է Ադրբեջանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները