9.10.2024
Ադրբեջանական դիրքապահների կրակոցները վախեցրել են Ուորլիքին
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները պետք է նորացնեն քաղաքական էլիտան

Ադրբեջանում նոյեմբերի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է լուծեն ադրբեջանական քաղաքական-կառավարական համակարգի առջև ծառացած մի քանի խնդիրներ:

Առաջինը՝իրականացնել քաղաքական էլիտայի փոխակերպում՝ Միլի Մեջլիսի նորացման շնորհիվ: Պատգամավորական կորպուսը պետք է համապատասխանի Ադրբեջանի հակաճգնաժամային արդիականացման օրենսդրական աջակցման պահանջներին: Երկրորդ՝ընտրությունները պետք է հաստատեն պահպանողական ժողովրդավարության ադրբեջանական մոդելի արդյունավետությունը: Երրորդ՝մասնակիորեն կնորացբի իշխող կուսակցության կառավարչական և պատգամավորական կազմը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Կարավաևը:

Նրա խոսքով, ադրբեջանական քաղաքական դաշտում իշխող Յենի Ադրբեջան՝ Նոր Ադրբեջան կուսակցության գերակայությունը՝ զանգվածային կուսակցություն լինելուց բացի, բացատրվում է նաև նրանով, որ ադրբեջանական իշխող կուսակցությունը հանձնել է ինստիտուցիոնալիզացման թեստը, որը կարելի է համարել նախորդ խորհրդարանական ընտրական երեք փուլերին բարեհաջող մասնակցությունը: Ըստ նրա, 2000, 2005 և 2010թթ.-ի ընտրություններին Յենի Ադրբեջանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը, փոխանցում է Rg.ru կայքը:

Նա նշել է, որ ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը գտնվում է Ադրբեջանի առկա քաղաքական համակարգի շրջանակներում: Քաղաքագետի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչների մեծամասնության հրաժարվելը իշխանության համար պայքարից ապակառուցողական ազդեցություն են ունենում արտահամակարգային ընդդիմության գործունեության վրա, որոնք իրենց կողմից լիովին հերքում են առկա իշխանության լեգիտիմությունը: Նրա խոսքով, իրենք քաղաքական ակտիվությունը ցուցաբերում են գործի դնելով փողոցային անկայունության մեխանիզմները՝արտաքին ուժերի միջոցով երկրում արաբական գարնան նմանությամբ քաոս առաջացնելով:
Մինսկի խմբի համանախագահներ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են հանդիպել մինչև տարեվերջ
Հաջորդ նորություն next