20.04.2025
Յուրացվել է շուրջ 16 մլն դրամ․ Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները
prev Նախորդ նորություն

Ռուսական ներկայությունը կարեւոր զսպող գործոն է տարածաշրջանում․ Տոնոյան

ՀՀ տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու իր բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստվածությունը:


Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ:


«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է հանդիսանում ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայնունությանը», - ասել է Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը:


Այս կոնտեքտում Տոնոյանը կարևորել է երկկողմանի միջպետական համաձայնագրերի կյանքի կոչումը՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական պաշտպանական համակարգ ստեղծելուն և ՀՀ-ՌԴ Զինված ուժերի միասնական զորախմբին:


Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը կարող է սպառազինության նոր վարկ ստանալ Ռուսաստանից, երբ ավարտին կհասցվի 100 մլն դոլարի ընթացիկ համաձայնագիրը:

Մամուլ. Արմեն Սարգսյանը խախտել է Նիկոլ Փաշինյանի անդորրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար