25.11.2024
Իսրայելը ներկայացրել է С-300 և С-400 «մարդասպանին»
prev Նախորդ նորություն

Washington Post. Կոալիցիան հրաժարվել է մնալ Սիրիայում ԱՄՆ հեռանալուց հետո

ԱՄՆ մերձավոր եվրոպական դաշնակիցները «միաձայն» մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի խնդրանքը՝ իրենց զորքերը Սիրիայում որպես «դիտորդ» թողնել ամերիկյան զորակազմի դուրսբերումից հետո, գրում է The Washington Post թերթը՝ հղում կատարելով ամերիկյան եւ արտասահմանյան պաշտոնական անձանց։


Թրամփի աշխատակազմի գլխավոր խնդրանքներից մեկը դաշնակիցներին այն էր, որպեսզի ձեւավորվեն «դիտորդների» ուժեր՝ Թուրքիան սիրիական քրդերից առանձնացնող սահմանի սիրիական հատվածում «անվտանգ գոտու» պարեկման համար։


Այդ դաշնակիցների թվում են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք զորքեր ունեն Սիրիայում, ինչպես նաեւ Գերմանիան, որը Սիրիայում սեփական ուժեր չունի։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանն անցած շաբաթ ասել է, որ մտահոգ է Թրամփի այս մարտավարությամբ։ Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթն է ասել, որ Սիրիայում ամերիկյան ուժերը բրիտանականով փոխարինելու հեռանկար չկա։


Զինվորական պաշտոնյաները քանիցս անհանգստություն են արտահայտել ԱՄՆ զորքերի շտապ դուրսբերման առիթով, անգամ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերացումից հետո։ Պաշտոնյաները ենթադրում են, որ ահաբեկիչները կարող են պահպանել ապստամբական պոտենցիալն ու ուժերը՝ վերադառնալու համար, ինչպես եղավ Իրաքից 2011 թվականին ամերիկացիների հեռանալուց հետո, ասվում է հրապարակման մեջ։