25.11.2024
«Ռոսատոմը» ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարել
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ է. Շարմազանովը սպասում է ՀՔԾ-ին

Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկություն չունեմ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով մամուլում առկա տեղեկատվությունը:


Հիշեցնենք, ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել: Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:


«Ես որևէ մեկնաբանություն չեմ տա Սերժ Սարգսյանի հարցաքննության հետ կապված, քանի դեռ մարտի 1-ի գործով զբաղվող Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես չի հաստատել պարոն Սարգսյանի հարցաքննության մասին լուրը։ Երբ ՀՔԾ-ն պաշտոնական տեղեկություն տա, ես կորոշեմ՝ արձագանքել այդ  տեղեկությանը, թե ոչ»,- նշեց նա։