15.07.2025
Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հանուն համազգային նպատակների. ՀՀ կառավարության անդամները երդվել են

Նախագահական նստավայրում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Առաջինն ամբիոնին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:


Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները:


Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:


Կառավարության անդամների երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում ու տեղի է ունենում երկրորդ անգամ:

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանը կատեգորիկ հրաժարվել է հանդիպել Արտակ Զեյնալյանի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները