10.09.2026
Գագիկ Ծառուկյանի որդին որևէ առնչություն չունի «Պարտեզ» ռեստորանի զինված միջադեպի հետ
prev Նախորդ նորություն

Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան

Բացառված է լինի տեղեկատվություն, որից հանրությունը տեղեկացված չլինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների մասով արձագանքներին:

Նախ, նա անդրադարձավ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցին.

«Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել, Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել»:

Լրագրողի հարցին, թե Բոլթոնի հետ ի՞նչ օրակարգ պետք է ունենա Հայաստանի վարչապետի, եթե ոչ ամենակարևոր հարցի շուրջ, Փաշինյանը նշեց, որ տեղեկատվությունն ամբողջ փոխանցվել է թե՛ իր կողմից, թե՛ նաև Բոլթոնի: Իսկ թե ինչու է Բոլթոնը Ղարաբաղի հարցը քննարկել Ալիևի հետ, Փաշինյանը նշեց. «Դա չեմ կարող ասել»:

Այնուհետ նաև խոսեց Իլհամ Ալիևի հետ իր հանդիպումից Դավոսում.

«Իսկ Ալիևի հետ հանդիպումները, ես ասել եմ, դրանք բանակցություններ չեն , դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակություն»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե կա արդյոք նախաձեռնություն սկսել բանակցությունները, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է գտնվում:


Անդրադառնալով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:


 


 


 


 

Հանուն համազգային նպատակների. ՀՀ կառավարության անդամները երդվել են
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ