27.11.2024
Բանտում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը
prev Նախորդ նորություն

Խթանելու են ռազմարդյունաբերությունը, բարձրացնելու են արդյուանվետությունը. Դավիթ Տոնոյան

ՊՆ-ի կարեւոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր եւ պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով2019 թ. հիմնական անելիքները:


«Կարեւորագույն առաջնահերթություն ենք դիտարկում նաեւ մեր նյութական եւ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, ու բարեփոխումներն ուղղելու ենք բանակի մատակարարման եւ անձնակազմի կառավարման ոլորտներում միայն սկզբունքների եւ խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը՝ բացառելով հնարավոր կ ողմնակալություն ու չարաշահումներ: Պետք է շարունակենք աշխատել նաեւ զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա: Այս առումով միշտ կարեւորում ենք թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պատրաստությունը, թե՛ ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրումը»:


Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի 2019թ. առաջնահերթություններից են նաեւ ռազմարդյունաբերության խթանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:


Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության եւ հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: