ԱՄՆ-ն պաշտպանված չէ Ռուսաստանի եւ Չինաստանի հիպերձայնային զենքից. զեկույց
ԱՄՆ-ն չունի անհրաժեշտ պաշտպանություն Ռուսաստանի եւ Չինաստանի նոր սերնդի հիպերձայնային զենքից, նշված է երկրի Հաշվիչ պալատի նոր զեկույցում:
Գերատեսչությունից նշում են, որ Մոսկվան ու Պեկինը կենտրոնացել են նոր սպառազինության վրա, որովհետեւ դրա արագությունը, բարձրությունը եւ մանեւրայնությունը կարող են վնասել հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեծամասնությունը: Դրանից բացի, հիպերձայնային տեխնոլոգիաները կարելի է օգտագործել հեռահար սովորական եւ միջուկային հրթիռների արդիականացման համար, հավելվում է զեկույցում:
«Ոչ մի հակամիջոց գոյություն չունի»,- եզրակացնում է Հաշվիչ պալատը:
Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Վաշինգթոնը պատրաստվում է արագացնել հիպերձայնային զենքի ստեղծումը: Այդ որոշումը հաջորդել էր Չինաստանում օգոստոսին գերձայնային օդանավի հաջող փորձարկումներին, ինչպես նաեւ մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցկացրած նոր զենքի, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռի շնորհանդեսին: