25.11.2024
Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
prev Նախորդ նորություն

Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել. aysor

Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։


Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանել են Գյումրիի հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը դուրս էր եկել աշխատանքի։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ ռուս պայմանագրային զինծառայողը սպանության հետ կապ չունի:  


Դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։
Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։