Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, ուղղակի շփում է եղել. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սանկտ Պետերբուրգում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև զրույց է տեղի ունեցել:
«Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, ուղղակի շփում է եղել: Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և ցավոք, համաձայնության չենք եկել»,- Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ քննարկումները կշարունակվեն, որովհետև «իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին»։
«Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, որովհետև Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք, - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ զրուցել են բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից և այլն:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում զրուցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: