23.11.2024
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիին
prev Նախորդ նորություն

Փաշինյան. Հայաստանը ոչ մեկին ո՛չ խնդրանքով, ո՛չ էլ առաջարկությամբ չի դիմել

Իմ խոսնակն ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 


«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,- ասաց նա՝ նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվելու է կոնսենսուսով։


Հիշեցնենք, նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը հետաձգելու առաջարկով, որն ընդունվել է: Ավելի ուշ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հերքեց դա՝ ասելով, թե Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։


Նիլոլ Փաշինյանը նաև նշեց, թե իր համար տարօրինակ է, թե ինչու է ռուսական կողմը նման հայտարարություն անում։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, նա ասաց, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր հնարավոր հարցերը քննարկվում են, բայց, իր կարծիքով, ինքը չպետք է Պուտինի հետ քննարկի իր օգնականի հայտարարությունները .


«Շատ ավելի կարևոր հարցեր կան, այդ մանրամասներն այդքան էլ հետաքրքիր չեն»,- նշեց նա:


Փաշինյանը նաև կրկնեց.


«Ես ձեզ ասել եմ, որ այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր ենք քննարկում: Ամենակարևոր հարցը ՀԱՊԿ արդյունավետության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների ու այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների հարցն է»,- հավելեց նա: