18.02.2026
30 մլն դոլար, 2000 աշխատատեղ. Երեւանում հիմնվում է «Ինժեներական քաղաք»
prev Նախորդ նորություն

Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր ղեկավար չի ընտրվի. Արսեն Գասպարյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին: Այս մասին ռուսական RBC գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:


«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք [ԵԱՏՄ] գագաթնաժողովի ընթացքում այդ հարցը չի քննարկվելու: Օրակարգն ուղարկվել է պետերբուրգյան հանդիպման բոլոր մասնակիցներին», - նշել է Գասպարյանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ձևաչափում հանդիպումներ նախատեսված չեն նաև մինչև դեկտեմբերի 31-ը, ուստի կազմակերպության նոր ղեկավարի անունը մինչև Նոր տարի չի հստակեցվի:


2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, մեկ ամիս առաջ ազատվեց այդ պաշտոնից:


Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:


 


 

Կաշկանդված չենք. Փաշինյանը չի բացառում վերադարձը նախագահական կառավարման համակարգին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան