30 մլն դոլար, 2000 աշխատատեղ. Երեւանում հիմնվում է «Ինժեներական քաղաք»
Երևանի Բագրևանդի փողոց 21/1 հասցեում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել $30 մլն ներդրումային արժեքով «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, արարողությանը մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզոյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, արարողությանը ներկա էր նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։
Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, առնվազն 20 կազմակերպության հիմնում։
Նախագծի իրականցման համար ներդրվել է $30 մլն։