25.11.2024
Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր ղեկավար չի ընտրվի. Արսեն Գասպարյան
prev Նախորդ նորություն

Կաշկանդված չենք. Փաշինյանը չի բացառում վերադարձը նախագահական կառավարման համակարգին

Սիսիանում ընտրարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացու վրա որևէ ապօրինի ազդեցություն չպետք է լինի եւ խոսեց սահմանադրության փոփոպության հնարավորության մասին:


Նա բացառեց, ընտրողների վարքագծի վրա ապօրինի ազդեցության մեխանիզմների կիրառումը: «Ազատ, ժողովրդավար ընտրությունները չեն վերաբերում միայն նրանց, ովքեր մտադիր են այս ընտրություններում քվեարկել «Իմ քայլի» օգտին: Դա վերաբերում է բոլորին, բոլոր նրանց, ովքեր թույլ չեն տալիս, որ իրենց ուղղորդեն: Ընտրություններում ուղղորդելու մի ձև կա՝ լսել քաղաքական գործիչներին, ճանաչել նրանց, որոշել, թե ում օգտին եք ուզում քվեարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խորհրդարանական նախորդ ընտրություններում իրենք պարզել էին ՀՀԿ շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու փաստը: “Եվ այսօր, ըստ նրա, պարզվել է, որ 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել այդ շտաբից, և 11 հոգի այս գործով ամբաստանյալի կարգավիճակով դատվում է”, - ասաց նա:


«Ես ուզում եմ, որ սա լուրջ ազդակ լինի նրանց համար, ովքեր մտադիր են քաղաքացիների կամքը աղավաղելու փորձ անել: Կարող է՝ լինեն մարդիկ, ովքեր փորձեն արջի ծառայություն մատուցել «Իմ քայլը» դաշինքին: Մեզ ոչ մի «հարամ» ձայն պետք չէ, թող ոչ մեկը չփորձի մեզ ապօրինի ծառայություն մատուցել: Դա նվաստացուցիչ կլինի հեղափոխության համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը նաեւ խոսեց հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին: Նա ասաց, որ նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև «ամեն ընտրությունից հետո Սահմանադրություն չեն փոխում, 7 ամսվա Սահմանադրությունը պետք է թողնել՝ մի քիչ աշխատի»:


Նա նաեւ նեց, որ կաշկանդված չեն սահմանդրությունը բարեփոխելու հարցում: «Եթե տեսնենք, որ խորհրդարանական համակարգը պետք է փոխել, վերադառնալ նախագահական համակարգի, մենք կաշկանդված չենք, եթե ուզեք, կանենք: Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր պետք է փոխել: Օրինակ, ասվում է, որ պատգամավոր ու նախարար կարող են լինել միայն նրանք, ովքեր վերջին 4 տարում եղել են միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել են ՀՀ-ում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը արդարացված է, գործադիրի պարագայում սա սահմանափակումներ է դնում Սփյուռքի ներուժը ներգրավելու հետ կապված:


Ես էլ եմ ժամանակին ասել, որ Սահմանադրությունը սուպերվարչապետական է, քայլեր պետք է ձեռնարկենք, որ բռնապետություն ու անձնապաշտություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան: Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետության մեջ հստակ չլինել, թե ով է երկրի ղեկավարը: Այո, այս Սահմանադրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է, բայց պետք է լինի փոխզսպման մեխանիզմ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: