4.07.2025
Կաշկանդված չենք. Փաշինյանը չի բացառում վերադարձը նախագահական կառավարման համակարգին
prev Նախորդ նորություն

Պայմանագրային զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 1-ի ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:


Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:


ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թրամփին Ջորջ Բուշի մահվան կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով