2.08.2025
Daily Express. Բրիտանիան տեղյակ էր Խաշոգջիի առևանգման ծրագրերին
prev Նախորդ նորություն

Սիրիական հակամարտությանը մասնակցելն անիմաստ է Իրանի համար. Պենտագոն

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ Սիրիայի համակարտությանը մասնակցությունը չի համապատասխանում Իրանի շահերին: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում, Խաղաղության ինստիտուտում իր ելույթի ժամանակ:

«Սիրիայում գտնվելը անիմաստ պատերազմ է Իրանի քաղաքացիների համար: Դա չի գործի, նրանք զուր տեղը պաշարների մեծ քանակություն կսպառեն, որոնք դրա փոխարեն կարող էին օգնել Իրանի ժողովրդին»,-վստահեցրել է Պենտագոնի ղեկավարը:

Նրա խոսքով`Իրանի իշխանությունները չէին մասնակցի այդ հակամարտությանը, եթե «իրենց երկրի քաղաքացիների մասին հոգ տանեին»:

Փորձագետ. Թուրքիան Սիրիայում մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան