Daily Express. Բրիտանիան տեղյակ էր Խաշոգջիի առևանգման ծրագրերին
Բրիտանական հատուկ ծառայություններին հայտնի էր, որ էր Ռիադը թույլ է տվել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի առևանգումը, հայտնում է The Daily Express-ը:
Մեծ Բրիտանիայի հետախուզությունում չներկայացած աղբյուրների խոսքով՝ որսվել են Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների բանակցությունները: Նրանց իբր լրագրողին առևանգելու հրաման է տրվել, որը, ինչպես ասել են ակադեմիական շրջանակներում, պատրաստվում էր ապացուցել, որ Էր Ռիադը Եմենում քիմիական զենք է օգտագործել: Հրամանը տվել է «թագավորական շրջապատից» ինչ-որ մեկը, բայց ոչ գահաժառանգ արքայազնը: Ընդ որում՝ լրագրողի կողմից դիմադրության դեպքում անհրաժեշտ էր գործել հանգամանքներից կախված:
Հստակեցվում է, որ Մեծ Բրիտանիան այս ծրագրերի մասին տեղեկացել էր միջադեպից 3 շաբաթ առաջ և սաուդյան կողմին էր դիմել դրանք կյանքի չկոչելու խնդրանով: