26.11.2024
Սիրիական հակամարտությանը մասնակցելն անիմաստ է Իրանի համար. Պենտագոն
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան Սիրիայում մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին

Փորձագետ Վլադիմիր Ավատկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի` Եփրատի արևելք քրդական ուժերի դեմ գործողությունների մեկնարկի մասին հայտարարությունը:


Ըստ նրա, Թուքրիան Սիրիայում գործող կազմակերպությունների մի մասին, որոնք վերահսկվում են քրդերի կողմից, հայտարարել է ահաբեկչական: Թուրքիայի համար կարևոր է ցուցադրել իր զինված ուժերի ներուժը:


Նա նշել է, որ Սիրիայում քրդական մի շարք ուժեր վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը:


Նրա խոսքով, Թուրքիան այս կերպ հերթական անգամ մարտահրավեր է նետում իր դաշնակից ԱՄՆ-ին, որն Անկարայի դեմ տարվեր ճնշող լծակներ է օգտագործում: