26.11.2024
Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը. ԵՄ-ի դեսպան
prev Նախորդ նորություն

Վրաստանը ԱՀԿ-ի փորձագետներ կհրավիրի՝ ուսումնասիրելու Լուգարի կենսաբանական լաբորատորիան

Վրաստանի իշխանությունները որոշել են դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Թբիլիսիի մերձակա Ռիչարդ Լուգարի անվան Վրաստանի հանրային առողջության հետազոտական կենտրոն եւ ուսումնասիրել դրա աշխատանքը:


Հոկտեմբերի 19-ին Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի փախստականների գործերի, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:


«Մոտ օրերս մենք կդիմենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ փորձագետների պատվիրակություն կազմելու եւ Վրաստան ուղարկելու խնդրանքով, որի կազմում, եթե լինի Ռուսաստանի ցանկությունը, ընդգրկվեն նաեւ ռուսաստանցի մասնագետներ,- ասել է նախարարը:- Հուսով ենք, որ ԱՀԿ-ի մասնագետների եւ փորձագետների պատվիրակությունը տեղում հիմնավորապես կուսումնասիրի ամենը, ինչ կապված է այդ կենտրոնի գործունեության հետ, եւ պաշտոնական եզրակացություն կպատրաստի այդ հարցի վերաբերյալ»: