25.11.2024
Առաջիկայում կկայանա Թրամփ-Փաշինյան հանդիպումը. Ջորջ Քենթ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը հորդորում է մոռանալ աղբարկղերը և ՀՀԿ-ականներին նվիրել ծաղիկներ

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ հանդես էր հետևյալ հայտարարությամբ. «Վարչապետի հրաժարականով ԱԺ-ի լուծարմանը հասնելը ռիսկային է հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Դրա ցանկությունը ժողովրդի մոտ արդեն շատ մեծ է այս գործելաոճի պատճառով: Իրենք փորձում են կրկին ժողովրդին խաբել, մոլորության մեջ գցել: Մարդիկ կբռնեն, կմտցնեն աղբարկղերի մեջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել»:

Եվ ահա այսօր, արձագանքելով սոցիալական ցանցում լայն տարածում գտնող անթույլատրելի մի ֆլեշմոբի՝ ՀՀԿ-ական գործիչների անուններով գրառումներ աղբարկղերի վրա, թե այստեղ է տվյալ անձի տեղը, Սիմոնյանը հանդես է եկել կոչով.

«Մի արեք սենց բաներ! Չի՛ կարելի, ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բայց սա անընդունելի է: Կրկնում եմ. ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ:

Հակառակ առաջարկ ունեմ. դրա փոխարեն ֆլեշմոբ արեք` ծաղիկներ՝ ՀՀԿ կանանց և ԴՈՒԽՈՎ գլխարկներ՝ տղամարդկանց: Թող տեսնեն մեր ուժը, մեր հանդուրժողականությունը և մեր սերը: Հայրենիքը մեկն է»,- գրել է նա Facebook-ի իր էջում: