25.11.2024
Հրաժարականը՝ երեկոյան. վարչապետը ազդարարեց՝ Հայաստանը թևակոխում է նոր շրջափուլ
prev Նախորդ նորություն

Առաջիկայում կկայանա Թրամփ-Փաշինյան հանդիպումը. Ջորջ Քենթ

Առաջիկայում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում: Այս մասին լրագրողներին ասաց Երևանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը:


Նրա խոսքով, դիվանագետները մշտապես աջակցում են իրենց երկրների առաջնորդների հանդիպումների կայացմանը.


«Վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, բայց այս պահին չեմ կարող ասել՝ երբ և որտեղ։ Կարծում եմ, որ Ջոն Բոլթոնի Հայաստան կատարվելիք այցի շրջանակում այդ հարցի շուրջ քննարկում կլինի», - նշեց Ջորջ Քենթը։


Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այցի շրջանակում կայցելի Հայաստան: Այս մասին Բոլթոնն անձամբ էր գրել Twitter-ի իր միկրոբլոգում:


«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան: Հանդիպելու եմ իմ գործընկերների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար», - մասնավորապես գրել է Բոլթոնը: