25.11.2024
Charlie Hebdo-ն Ազնավուրի մահվանը նվիրված «նողկալի» ծաղրանկար է հրապարակել
prev Նախորդ նորություն

Նման պայմաններում ներդրումներ չեն լինի․ եղեգնաձորցի տնտեսավարողը դիմել է ՊԵԿ նախագահին

Եղեգնաձորի “Տարոն” ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյան բաց նամակ է հղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ։


«Հարգելի° պարոն Անանյան.


Մենք` տնտեսվարողներս, այս նոր իրականության պայմաններում մտածում էինք, որ անցյալում են մնացել արհեստական, շինծու դժվարությունները, որոնք կարծես թե կանխամտածված ստեղծել էին ՀՀ-ում` արդյունաբերությունը, տնտեսությունը քանդելու, լուծարելու, սնանկացնելու և արտադրական հարաբերությունները դժվարացնելու համար:


Սակայն, դեռևս ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ․ երևի անհրաժեշտ են մի քանի հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունում գերիշխեն, անվերապահորեն կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները և օրինական ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը հնարավորություն կունենա զարգանալ։


Մեր Ընկերության նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր (արդեն շուրջ քսան տարի ) ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ` ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման եզրին: ՊԵԿ-ի կողմից կայացվել է գանձման որոշում 1992 թվականին գոյացած ինչ որ թվացյալ պարտքի վերաբերյալ , որը չի արտացոլված Ընկերության մասնավորեցման փաթեթում և չի ամրագրվել Կառավարության թերթ Ազդագրով: ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարությունը մենք որակում ենք բացահայտ տեռոր մեր Ընկերության նկատմամբ:


Նման պայմաններում ցանկացած ներդրող, Կառավարության հրավերքներից ոգևորված, տեսնելով մեր իրականությունը` չի ցանկանա կատարել ներդրումներ: