Charlie Hebdo-ն Ազնավուրի մահվանը նվիրված «նողկալի» ծաղրանկար է հրապարակել
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել, որն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը:
Ծաղրանկարում Զնավուրը պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:
Նշվում է, որ ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը: Մասնավորապես, Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում նողկալի է անվանել այս ծաղրանկարը:
«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները...»,- գրել է Ազնավուրի ավագ դուստրը:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը: