25.11.2024
Նման պայմաններում ներդրումներ չեն լինի․ եղեգնաձորցի տնտեսավարողը դիմել է ՊԵԿ նախագահին
prev Նախորդ նորություն

ՈւԵՖԱ-ն չի տուգանել ՀՖՖ-ն. ֆեդերացիայից հերքում են

ՈւԵՖԱ-ն չի տուգանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 100 հազար եվրոյով այն բանի համար, որ Հայաստան-Ջիբրալթար ֆուտբոլային հանդիպման ժամանակ Ջիբրալթարի հիմնի փոխարեն սխալմամբ հնչել է Լիխտենշթեյնի հիմնը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ խոսնակ Հայկ Կարապետյանը:


«Ինչպես կարող է ՈւԵՖԱ-ն նման որոշում կայացնել, եթե համապատասխան հանձնաժողովի նիստը դեռ չի կայացել: Իսկ նման որոշումները կայացնում է հենց հանձնաժողովը, այնպես որ զարմանալի է, թե որտեղից են ԶԼՄ-ները նման տեղեկատվություն վերցրել»,- հայտարարեց նա:


Միևնույն ժամանակ Կարապետյանը չբացառեց այն հավանականությունը, որ Հայաստանը տուգանվի, բայց ոչ թե սխալմամբ միացված հիմնի, այլ հանդիպումից հետո հայ երկրպագուների ոչ պատշաճ վարքագծի համար: Հիշեցնենք, շաբաթ օրն ավարտված հանդիպումից հետո Հանրապետական մարզադաշտում քաշքշուկ էր տեղի ունեցել հայ երկրպագուների և ոստիկանների միջև: Բայց այս պահին, ասաց մեր զրուցակիցը, դեռ հայտնի չէ ո՛չ հանձնաժողովի անցկացման օրը, ո՛չ էլ հավանական պատիժը:


«Ամեն ինչ կախված է կազմակերպության ներկայացուցչի եզրակացությունից»,- հավելեց նա: 


Նշենք, որ Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը շաբաթ օրը հանդիպեց Ջիբրալթարի ընտրանու հետ և պարտվեց 0:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սուր քննադատության արժանացավ այս խայտառակ պարտությունից հետո: