26.11.2024
Ֆելգենհաուեր. Պոլոնեզ համակարգն ու Լորա հրթիռները կարոն են փոխարինել օդուժը Բաքվի համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Սենատը Գոլոդոմորը ճանաչել է ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն

ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել 1932-33թթ. մեծ սովը՝ Գոլոդոմորը, ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն ճանաչելուվերաբերյալ:

«Շնորհակալ ենք ԱՄՆ Սենատին և բանաձևի գլխավոր համահեղինակներ Ռոբերտ Պորտմանին և Ռիչարդ Դուրբինին այդ պատմական որոշման համար»,- հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը:

Ընդունված փաստաթղթում դատապարտվում են մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները, այդ թվում ինքնորոշման և խոսքի ազատության ոտնահարումը, որ կատարել են ԽՍՀՄ իշխանություններն ուկրաինացի ժողովրդի դեմ, ինչպես նաև խորին ցավակցություն է հայտնվում սովի զոհերին և նրանց հարազատներին, գրում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, բանաձևով կոչ է արվում տարածել տեղեկատվությունը ուկրաինացի ժողովրդի ողբերգության մասին՝ իրազեկվածությունն աշխարհում բարձրացնելու նպատակով:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը, նմանատիպ բանաձևի նախագիծ է ընդունել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն, որը քննարկվելու է նաև ընդլայնված նիստում: