26.11.2024
Բաքվում ակցիայի մասնակիցներին թույլատրվել է հնչեցնել միայն Ղարաբաղի վերաբերյալ կարգախոսներ
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու հարցում Վրաստանը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը. Բախտաձե

Բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաև ՆԱՏՕ և Եվրամիություն ինտեգրվելու հարցում Վրաստանն օգտվում է ԱՄՆ-ի առավելագույն աջակցությունից: Այս մասին Նյու Յորքում լրագրողներին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն, որի խոսքը մեջբերում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Բախտաձեի խոսքով՝ «Վրաստանը վայելում է Սպիտակ տան, պետքարտուրության, Կոնգրեսի և ԱՄՆ փորձագիտական հանրության լիարժեք աջակցությունը՝ բարեփոխումներ անցկացնելու և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու երկրի ցանկության հարցում»: Նա Վաշինգտոնին «Վրաստանի ռազմավարական գործընկեր է անվանել»՝ նշելով, որ Թբիլիսին բոլոր մակարդակներում վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը:

«Մենք հստակ տեսլական ունենք, թե ինչպես երկու երկրների հարաբերություններն առավել ամուր դարձնել, դա վերաբերում է նաև համագործակցության երկու հիմնական ոլորտներն՝ անվտանգությանը և տնտեսությանը»,-նշել է Բախտաձեն: