12.04.2025
Վրաստանի վարչապետն ԱՄՆ է մեկնել՝ Սպիտակ տանը բանակցություններ վարելու համար
prev Նախորդ նորություն

Թուրքական բանկերը վաճառում են ոսկու պաշարները

Թուրքիայում արժութային ճգնաժամը ջախջախիչ հարված է հասցրել բանկերին: Ներդրողներին եւ վարկատուներին հանգստացնելու համար, նրանք ստիպված են ազատվել ոսկուց, գրում է Vesti-ն:

Թուրքիայում ֆինանսական ճգնաժամի գագաթնակետը հասավ օգոստոսին: Շուկաներում խուճապ էր, լիրայի փոխարժեքը կրկնակի տեմպերով նվազում էր: Այս ֆոնին երկրի բանկային հատվածը սպառնալիքի տակ էր հայտնվել, քանի որ բանկերն ունեն բավականաչափ մեծ արտաքին պարտք եւ ազգային արժույթի արժեզրկումը լրջորեն բարդացնում է այդ պարտքերի սպասարկումը:

Այս ֆոնին, բանկերի պարտատոմսերը կորցրել են իրենց արժեքի կեսը:

Մինչեւ 2019 թվականի վերջը թուրքական բանկերը պետք է 7,6 մլրդ դոլարի պարտատոմսեր մարեն:
Հարվածը մեղմելու եւ բանկերի կենսունակության մասին ներդրողներին համոզելու նպատակով ծախսվել են ոսկու արժութային պահուստներից միջոցները:

Դատելով այդ ամենից առաջին հերթին ոսկի են վաճառել: Հունիսի 15-ից ոսկու պաշարները կրճատվել են մոտ 20 տոկոսով՝ մինչեւ 15.5 մլն ունցիա, ընդ որում կրճատման հիմնական մասը եղել է այն պահին, երբ Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել էր պահուստների նկատմամբ պահանջները:

Բանն այն է, որ Թուրքիան այն քիչ երկրներից է, որտեղ բանկերին թույլատրվում է հաշի առնել ոսկին պահուստների պահանջների կատարման համար:

Ավելին՝ թուրքական բանկերը միջազգային շուկաներում հիմնականում պարտք են վերցնում դոլարներ եւ այլ կայուն արժույթներ եւ երաշխավորում են դոլարաիյին պարտականություները՝ օգտագործելով ոսկյա դեպոզիտներ փոփոխական լիրայի փոխարեն, անգամ այն դեպքում, երբ վարկերը լիրայով են անվանակարգված, ինչը ոսկին անվտանգության երաշխիք է դարձնում բանկային բալանսներում:

Ի դեպ, ինչպես Հնդկաստանում, Թուրքիայում, ոսկին շատ բարձր են գնահատում. երկիրը կարող է պարծենալ այս թանկարժեք մետաղի նկատմամբ աշխարհի հինգերորդ սպառողական պահանջարկով: