21.11.2024
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց չի եղել. ԱԳՆ-ն հերքում է թուրքական ԶԼՄ-ների լուրերը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հետ չենք պատրաստվում թաքուն խոսակցություն ունենալ․ Նիկոլ Փաշինյան

«Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Երեանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաչյուղ այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում:


Նրա խոսքով, հայկական կողմը, որևէ թաքուն բան չի պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին "մեր հանրությունը կիմանա մեզնից"։


Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկություններ էր հրապաարակել առ այն, որ Թուրքիային նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Հրապարակումներում նշվել է, որ ՀՀ վարչապետը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել։


Իսկ մի շարք լրատվական կայքերում լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանը Ումութ Ալի Օզմենին հանձնել է Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։


Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հերքել էր թուրքական մամուլում հրապարակված լուրերը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նման հեռախոսազանգ չի եղել։