17.06.2025
Ադրբեջանին անհանգստացրել է տեղեկությունը, թե ՀՀ-ն զենք կգնի Հնդկաստանից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի «ամենավտանգավոր հանցագործներից» մեկը ձերբակալվել է Ստամբուլի հայաշատ թաղամասում

Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի հյուրանոցներից մեկում բերման է ենթարկվել, ապա՝ կալանավորվել Ադրբեջանի քաղաքացի 49-ամյա Էնվեր Սադըքովը։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։


Աղբյուրի տեղեկություններով՝ նա հանցավոր խմբավորման պարագլուխ է։ Նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Ընդ որում Սադըքովն Ադրբեջանի կողմից ընգրկված էր «ամենավտանգավոր հանցագործների» ցուցակում։


Նրան բերման են ենթարկել Ստամբուլի ոստիկանության կազմակերված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները։


Հայտնի է դարձել, որ Սադըքովը 2017թ. դեկտեմբերին Թուրքիայում ձերբակալվել էր, սակայն բանտ տեղափոխվելու պահին դիմել էր փախուստի։ Ստամբուլի ոստիկանությունը նրան փնտրել է շուրջ 8 ամիս։


Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները նրան մեղադրում են բազմաթիվ հանցանքներ գործելու մեջ։

Մի խումբ ադրբեջանցիներ մտադիր էնի քայլերթով հատել Արցախի հետ սահմանահատվածը. Հասրաթյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան