Մի խումբ ադրբեջանցիներ մտադիր էնի քայլերթով հատել Արցախի հետ սահմանահատվածը. Հասրաթյան
Սեպտեմբերի 1-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ մտադիր էնի քայլերթով հատել Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը, սակայն այդ «նախաձեռնությունը», ինպեսև սպասվում էր, տապալվեց: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,-ասվում է գրառման մեջ:
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 2000 կրակոց: