16.06.2025
Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամը չէ. Ադրբեջանն արձագանքում է ՀՀ ԱԳՆ-ին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանին անհանգստացրել է տեղեկությունը, թե ՀՀ-ն զենք կգնի Հնդկաստանից

Ադրբեջանն ուսումասիրում է հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե ՀՀ-ն զենք կգնի Հնդկաստանից: Այդ մասին հայտարարել է Ադրեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը. հայտնում է Trend-ը:


Հաջիևը նշել է, որ Հնդկաստանում Ադրբեջանի դեսպանատանը հրահանգված է ուսումնասիրել տվյալ տեղեկությունը և անհրաժեշտության դեպքում հանդիպել հնդկական կողմի հետ այդ հարցը քննարկելու համար:


Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է համացանցում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով:

Ադրբեջանի «ամենավտանգավոր հանցագործներից» մեկը ձերբակալվել է Ստամբուլի հայաշատ թաղամասում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան