Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամը չէ. Ադրբեջանն արձագանքում է ՀՀ ԱԳՆ-ին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանի հայտարարությանն այն մասին, որ եթե Ադրբեջանը որոշի անդամակցել ՀԱՊԿ-ին, ՀՀ-ն կկիրառի վետոյի իրավունքը. հայտնում է Trend-ը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամը չէ և կան ՀԱՊԿ անդամ այլ պետութուններ»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Համաձայն ՀԱՊԿ-ի կանոնադրության, պետությունը, որը ձգտում է անդամակցել ՀԱՊԿ-ին կամ դիրտորդի կարգավիճակ ստանալ, պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա կազմակերպության անդամ բոլոր երկրների հետ: Հայաստանի հետ փաստացի պատերազմող Ադրբեջանն այս չափանիշին չի համապատասխանում:
Միեւնույն է վերջին շրջանում Ադրբեջանից շատ է հնչում ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ այս կազմակերությունում դիտորդի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության մասին: Օրերս Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ նպատակահարմար է քննարկել Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ սկզբնական շրջանում դիտորդի կարգավիճակով:
Այս հայտարարությունը հետեւեց ՀՀ ԱԳՆ-ի կտրուկ արձագանքը: «Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», - ճեպազրույցում ահայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Միեւնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ պաշտոնական մակարդակում ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Մոսկվան չեն հաստատում նման մոտալուտ հավանականության մասին: