23.04.2025
Քաղաքականապես մոտիվացված է. Բիլզերյանն՝ իրեն Ադրբեջանում ձերբակալելու որոշման մասին
prev Նախորդ նորություն

Վրաստանից Հայաստան հացահատիկային բեռների փոխադրման սակագները նվազում են 52 %-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:


Բազմաթիվ տնտեսվարողներ վերջին օրերին ահազանգում են այս տարվա սեպտեմբերի 15-ից հետո Հայաստանում ցորենի ալյուրի եւ եգիպտացորենի թանկանալու հեռանկարի մասին: Խնդիրը Վրաստանում ընդունված մի նորմատիվային ակտ է: 


Խոսքը Վրաստանի ֆինանսների նախարարության թիվ 313 հրամանի մասին է, որը արձակվել է մի քանի օր առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 21-ին: Այլ կերպ ասած, վերը նշված ապրանքները սեպտեմբերի 15-ից սկսած Հայաստան կարելի է ներմուծել միայն նավային եւ երկաթուղային տրանսպորտով: 


Հարցի մասին բարձրաձայնել էին նաև ԱԺ պատգամավորները, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդրի մասին բարձրաձայնել էր վրացի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցում:


Իսկ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասել էր, որ եթե էական զեղչեր ստանանք երկաթգծից` ցորենի թանկացում կարող է չլինել, հակառակ դեպքում հնարավոր է՝ 25 դրամով թանկանա:

Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամը չէ. Ադրբեջանն արձագանքում է ՀՀ ԱԳՆ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան