17.06.2025
Թավշյա հեղափոխությունից ՌԴ տնտեսության խնդիրներ. Սաֆարյանն արձանագրում է ՀՀ օգուտները
prev Նախորդ նորություն

Պուտինի ու Քոչարյանի հարաբերությունների վրա հայաստանյան զարգացումները չեն ազդում. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև հեռախոսազրույցին հայտարարել է, որ նրանք ջերմ հարաբերություններ ունեն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:


Պեսկովի խոսքով, այդ հարաբերությունների վրա չեն ազդում այն զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանում: Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ջերմ շնորհավորել է Քոչարյանի ծնունդը:


Բացի այս, Պեսկովը նաև ավելացրել է, որ ՌԴ նախագահն ու ՀՀ նախկին նախագահը չեն քննարկել վերջինիս դեմ առաջադրված մեղադրանքը:


Հիշեցնենք, ավելի վաղ հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը հրապարակեց Կրեմլի պաշտոնական կայքը: Ուշագրավն այն է, որ հունիսի 1-ին ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծնունդը չէին շնորհավորել:

Արտահանձնման միջնորդություն չի ներկայացվել. դատախազությունը հերքում է «Ինտերֆաքս»-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան