28.03.2024
Մոսկվան չի հանձնի Երևանին Միքայել Հարությունյանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քոչարյանի պաշտպանները բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն օգոստոսի 31-ին բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան։


Նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը նշել է, որ վերաքննիչ ատյանը որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին բացառապես նախագահի անձեռնմխելիության իրավունքից ելնելով, մինչդեռ իրենք բողոքարկման ևս 2 հիմք էին ներկայացրել, որոնց վերաքննիչը չի անդրադարձել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:


Այդ հիմքերից մեկի մասին փաստաբանները չեն ուզում խոսել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, մյուսն, Ալումյանի պնդմամբ, հետևյալն է՝ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական։ Քոչարյանի պաշտպանները Վճռաբեկին խնդրում են անդրադառնալ այս հարցին՝ պնդելով, որ նման իրավունք ունի միայն սահմանադրական դատարանը։


«Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի, որպեսզի դատարանը պատճառաբանված անդրադառնա իր բոլոր փաստարկներին, իսկ Վերաքննիչ դատարանը ոչ բոլորին է անդրադարձել»,-ասել է Ալումյանը։


Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն «ապօրինի» է որակել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար