24.11.2024
Քոչարյանի շուրջ համախմբվելն այս ընտրություններում անհեռանկարային է. Հակոբյան
prev Նախորդ նորություն

Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն կօգտագործի վետոյի իր իրավունքը. ԱԳՆ

Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այս մասին ճեպազրույցում ահայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:


Ըստ նրա, Ադրբեջանի անդամակցության շուրջ քննարկումները տեղի են ունենում վերլուծական շրջանակներում, որոնք իրականացվում են ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության հիման վրա


«ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», - շեշտեց Նաղդալյանը:


Նա նաև հիշեցրեց, որ թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով:


Հիշեցնենք, վերջին շրջանում Ադրբեջանից շատ է հնչում ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության մասին: Սակայն պաշտոնական մակարդակում ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Մոսկվան չեն հաստատում նման մոտալուտ հավանականության մասին: