22.11.2024
Մամուլ. ԲՀԿ-ն ֆինանսավորելու և համակարգելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Աբրահամյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:

Աբրահամյանը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին: